Ինչպե՞ս սկսել


Քայլ 1-ին

Առաջին քայլը Ֆաբերլիկում գրանցվելն է:

Գրանցումն անվճար է և ոչ մի պատասխանատվություն չի դնում Ձեր ուսերին: Ձեզ կգրանցի այն անձը,ում խորհրդով Դուք ցանկացել եք գրանցվել Ֆաբերլիկում, օգտվել ապրանքատեսակներից կամ աշխատել աշխատավարձ ստանալու նպատակով: Ձեզ գրանցող մարդը կդառնա Ձեր ինֆորմացիոն հովանավորը,

այլ կերպ ասած` Ձեր <<սպոնսորը>> կամ <<նաստավնիկը>>:

~~~~~~~~~

Ի՞նչ առավելություն ունի գրանցված անձը.

1-ին առավելությունը դա բոլոր ապրանքատեսակները 20-26% զեղչով գնելու իրավունքն է: 2-րդ առավելությունը- կարող եք ոչ միայն օգտվել ապրանքատեսակներից զեղչված գներով,այլև աշխատել որպես խորհրդատու և ստանալ աշխատավարձ կազմակերպության կողմից:Չգրանցված անձը չի կարող աշխատել և աշխատավարձ ստանալ և չի կարող օգտվել 20-26% զեղչի իրավունքից:

~~~~~~~~~

Քայլ 2-րդ

Գրանցվելուց հետո պետք է ձեռք բերել կատալոգ:

Կատալոգը Ձեզ կփոխանցի այն մարդը,ով Ձեզ գրանցել է:

Կատալոգը,դա ժուռնալ է,որի մեջ բոլոր այն ապրանքների նկարներն են,որոնք առաջարկում է Ֆաբերլիկը:Նկարների տակ գրված են նաև այդ ապրանքների գները:Կատալոգում նշված գները կոչվում են կատալոգային գներ, կամ արտաքին գներ: Կատալոգում գները նշված են առանց 20-26 % զեղչերի: Այսինքն, գրանցված անձը նույն ապրանքը ձեռք բերելու համար պետք է կատալոգային գնից հանի 20-26%:

Օրինակ` ենթադրենք ապրանքի գինը կատալոգում նշված է 1000 դրամ ,ապա

գրանցված անձը այդ նույն ապրանքը կարող է գնել`

20%-ի դեպքում` 800 դրամով,

26%-ի դեպքում` 740 դրամով: Զեղչված գինը կոչվում է ներքին գին:

1 կատալոգի տևողությունը 3 շաբաթ է, այսինքն` 21 օր: Ամեն 3 շաբաթը մեկ նոր կատալոգ է սկսվում: Մի կատալոգը մյուսից տարբերվում է ապրանքների և գների փոփոխությամբ,տարբեր ակցիաներով:

Ակցիան դա շահավետ առաջարկ է,որի դեպքում նույն ապրանքատեսակի համար կարող է գործել շատ մեծ զեղչ,կամ երկու կամ ավելի ապրանքներ միասին պատվիրելու դեպքում կարող է գործել մեծ զեղչ:

Օրինակ` ենթադրենք տուշը արժե 2000 դրամ, շրթներկը` 1000 դրամ, բայց երկուսը միասին գնելու դեպքում`(ակցիայի դեպքում) նույն տուշի և շրթներկի համար կվճարենք 2000 դրամ:

Ակցիաները Դուք կտեսնեք կատալոգում:

Կատալոգի արժեքը 390 դրամ է:

Տարվա մեջ գործում է 17 կատալոգ:Կատալոգները համարակալված են 1-ից մինչև 17:

~~~~~~~~~~

Քայլ 3-րդ

Պետք է սովորել ինքնուրույն պատվերներ կատարել:Պատվերները կատարվում են ինտերնետի միջոցով: Եթե չունեք ինտերնետ,ապա Ձեր պատվերները կկատարի Ձեզ գրանցող մարդը (Ձեր նաստավնիկը): Պատվեր կատարելու ձևը Ձեզ կսովորեցնի Ձեր նաստավնիկը: Դա մտնում է նրա պարտականությունների մեջ: Պատվերը Ձեզ կհասնի 2-5 օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում` առաջացած ինչ-որ տեխնիկական խնդիրների ժամանակ պատվերի առաքումը կարող է տևել մինչև 10 օր: Բայց սա շատ հազվադեպ է պատահում: Պատվերը ստանալուց հետո, 2 օրվա ընթացքում, պարտավո’ր եք վճարել Ձեր պավերի գինը:

Վճարումը կարող եք կատարել տերմինալի միջոցով,կամ բանկերի,կամ էլ պարզապես գումարը փոխանցել Ձեր նաստավնիկին,եթե Ձեր տարածաշրջանում չկան տերմինալներ կամ բանկեր: Տերմինալով կամ բանկով վճարելու ձևերը Ձեզ կսովորեցնի Ձեր նաստավնիկը:

Այժմ 20 և 26% զեղչերի մասին:

20% զեղչը գործում է բոլոր նոր գրանցված մարդկանց համար: 26% զեղչից կարող եք օգտվել այն դեպքում,եթե տվյալ կատալոգում, որի ընթացքում Ձեզ գրանցել են,կատարեք մոտ 37.000-40.000 դրամի պատվեր և վճարեք, և հաջորդ կատալոգում արդեն Ձեզ համար կգործի 26% զեղչ:

Օրինակ, եթե դուք գրանցվել եք համար 1 կատալոգում,և այդ կատալոգից 37-40 հազար դրամի պատվեր եք կատարել ու վճարել,ուրեմն համար 2 կատալոգից պատվեր կատարելու դեպքում Ձեր համար կգործի 26 % զեղչ:

Կարճ ասած` 26 % զեղչի համար ամեն կատալոգին պետք է կատարել 37-40 հազար դրամի պատվեր և վճարել մինչև տվյալ կատալոգի ավարտը: 37-40 հազար դրամի պատվերը համարժեք է 50 բալին:

Ուշադրությո՛ւն:

Վճարել մինչև կատալոգի ավարտը, նշանակում է ուշադիր լինել, թե երբ է վերջանում տվյալ կատալոգը: Կատալոգի վրա միշտ գրված է լինում սկիզբը և վերջը: Եթե կատալոգի վերջին օրը ենթադրենք մարտի 31-ն է և Դուք պատվեր եք կատարել մարտի 30-ին և Ձեր պատվերը դեռ չեք ստացել,ապա պետք է մինչև մարտի 31-ի ժամը 23:59 րոպեն վճարեք Ձեր պատվերի գինը: Եթե սպասեք մինչև պատվերը հասնի Ձեզ ,հետո վճարեք (ենթադրենք մարտի 30-ի Ձեր կատարած պատվերը Ձեզ է հասնում ապրիլի 1-ին կամ 2-ին), ապա կկորցնեք 26% զեղչի Ձեր իրավունքը:

Նախապես վճարել նշանակում է վճարել նախքան պատվերի ստանալը: Եթե չեք ուզում նախապես վճարել, ուրեմն աշխատեք պատվերներ չկատարել կատալոգի վերջին օրերին:

Ուշադրությո՛ւն:

Պատվեր կատարելիս կա մի կարևոր պայման: 20 կամ 26 տոկոս զեղչը գործում է միայն այն դեպքում, եթե ձեր պատվերների արժեքը 7500-8000 դրամ է կամ ավելի (10 կամ ավելի բալ):

Այսինքն. Եթե դուք ասենք 1000 դրամանոց կամ 5000 դրամի ինչ-որ ապրանքներ

պատվիրեք՝ զեղչը չի գործի և այդ ապրանքների համար ստիպված կլինեք վճարել կատալոգային գնով (կատալոգում նշված գնով): Սա հաշվի առեք !

Եվս մեկ պայման: Ամեն պատվեր կատարելիս ձեզնից գանձվելու է 390 դրամ: Կապ չունի, թե քանի դրամի պատվեր կկատարեք՝ 1000 դրամի. թե 100 000 դրամի, 390 դրամ գանձվելու է կազմակերպության կողմից ձեր պատվերի հավաքման համար:

~~~~~~~~~~~~~

Նվերներ նորեկներին

Եթե դուք գրանցվել եք և ամեն կատալոգի ժամանակ կատարում եք 50 բալի պատվեր, այսինքն 37-ից 40 հազար դրամի չափով, կազմակերպության կողմից ստանում եք չորս ապրանք շատ մեծ զեղչերով գնելու հնարավորություն: Ապրանքներն ընտրում է կազմակերպությունը, ոչ թե դուք: Ամեն հաջորդ կատալոգին ավելի թանկարժեք ապրանքներ եք ստանում՝ չորս ապրանք ընդամենը 1350 դրամով: Վեց կատալոգների ընթացքում, ամեն կատալոգին 50 բալի պատվեր կատարելով և վճարելով, կստանաք այդ նվերները:

Օրինակ, դուք գրանցվել եք և կատարել եք 50 բալի պատվեր և վճարել: հաջորդ կատալոգից առաջին պատվերը կատարելու ժամանակ այդ զեղչված ապրանքները կարող եք պատվիրել:

Ուշադրություն!

Առաջին կատալոգի նվերները կարող եք պատվիրել միայն երկրորդ կատալոգի ժամանակ, երկրորդ կատալոգի նվերները՝ երրորդ կատալոգի ժամանակ և այլն: Այսինքն վեցերորդ կատալոգի նվերները կստանք յոթերորդ կատալոգում: Այդ նվերների իրական արժեքը 4-ից 20 հազար դրամի սահմաններում է:

Վեցերորդ կատալոգում մոտ 20 հազար դրամի ապրանք կարող եք ձեռք բերել այդ 1350 դրամով:

Եթե թեկուզ մեկ կատալոգում չեք կատարում 50 բալի պատվեր, ապա զրկվում եք հետագա նվերներն ստանալու իրավունքից:

Այս վեց կատալոգների նվերները կոչվում են «քայլեր» կամ «քայլերի նվերներ»:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ պարտադիր ոչինչ չկա Ֆաբերլիկում: Ոչ ոք չի

պարտադրում Ձեզ և իրավունք չունի պարտադրելու, ստիպելու, դրդելու, որ պատվերներ կատարեք:

Դա Ձեր իրավունքն է և ինքներդ եք որոշում 1000 դրամի պատվեր կատարել, 40 000 դրամի կատարել, թե առհասարակ չկատարել:

Բացի վեց քայլերի նվերներից, նոր գրանցված մարդկանց 7500-15 000-18 000 դրամի պատվերների դեպքում սովորաբար էլի որևէ նվեր տրվում է՝ օծանելիք, շրթներկ, տուշ կամ մեկ այլ բան: նայած, թե այդ պահին ինչ ակցիա է նախատեսված նորեկների համար:

~~~~~~~~~~~

Հիշեցնենք նաև, որ Ֆաբերլիկ կազմակերպության ապրանքանին համապատասխանում է միջազգային և եվրոպական որակի բոլոր ստանդարտներին և միակն է ողջ աշխարհում որպես թթվածնային հիմքով կոսմետիկա:


Ինչպես ստանալ աշխատավարձ

Report abuse Learn more